Բաթումի կենտրոնական հրապարակը կզարդարի 22 մետրանոց ամանորյա տոնածառը
ՄիջազգայինԱյս տարի Բաթումը նոր տոնածառ կունենա, որը կտեղադրեն Եվրոպայի հրապարակում: 22 մետրանոց ամանորյա տոնածառը կզարդարեն մեծ աստղով եւ կոնի, ժապավենի ձեւ ունեցող խաղալիքներով, դրասանգներով եւ լամպերով, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Բաթումի քաղաքապետարանին:
Անցած տարվա տոնածառը կփոփոխվի եւ կտեղադրվի Լերմոնտովի փողոցում՝ Շինդիսյան հերոսների պուրակում: Տոնածառի բարձրությունը կկազմի 7 մետր:
Բաթումում արդեն սկսել են զարդարել փողոցները, շենքերի ճակատները եւ պուրակները:
Ամանորյա լուսավորություն կլինի Արդարադատության տան շենքի վրա, «Այբուբենի աշտարակի» դիմաց, ճոպանուղու մոտ եւ Շինդիսյան հերոսների անվան պուրակում: