Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան


Ազդեցիկ կապեր. փոխնախագահ Փենսը զանգահարում է Սերժ Սարգսյանին, իսկ Էրդողանն ու Ալիեւը՝ Թրամփին

Header

ԱՄՆ փոխնախագահ Փենսի հեռախոսազանգը Սերժ Սարգսյանին ավելի արժեքավոր է, քան Էրդողանի եւ Ալիեւի հեռախոսազանգը Դոնալդ Թրամփին: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա մասնավորապես, նշում է.

«Նոյեմբերի ընտրություններից շատ չանցած, ես մի հոդված էի գրել, առաջարկելով ամերիկահայերին ամեն ջանք գործադրել կապ հաստատելու համար նորընտիր նախագահ Թրամփի կամ նրա օգնականների հետ մինչեւ հունվարի 20-ի նախագահական երդմնակալությունը, որից հետո շատ ավելի դժվար կլինի կապվել նախագահի հետ:

Ուրախ եմ հայտնելու, որ վերջերս նման հաջող կապ ստեղծվեց գլխավորաբար Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի, եւ Գլենդելի Prime Health Care-ի նախագահ Մայք Սարյանի համատեղ ջանքերով, որ սերտ կապեր ունի ԱՄՆ Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Դրա արդյունքում, նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը դեկտեմբերի 1-ին զանգահարեց նախագահ Սերժ Սարգսյանին՝ շնորհակալություն հայտնելով նորընտիր նախագահ Թրամփին ավելի վաղ ուղղված նրա շնորհավորական նամակի համար: Ըստ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի՝ Փենսը եւ Սարգսյանը ընդգծել են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների ընդլայնման կարեւորությունը: «Անդրադարձ է եղել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին»:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքը հատուկ ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Փենս-Սարգսյան «հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ»:  Ի տարբերություն Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից  համապատասխանաբար նոյեմբերի 9-ին եւ 17-ին կատարված նորընտիր նախագահ Թրամփին հեռախոսազանգերի՝ նորընտիր փոխնախագահ Փենսի հեռախոսազանգը Սարգսյանին քաղաքականապես ավելի արժեքավոր է... Հնարավոր է, որ Թրամփն է խնդրել Փենսին զանգահարել Սարգսյանին՝ Ներկայացուցիչների պալատում նրա 10-ամյա պաշտոնավարման ընթացում հայկական հարցերին ծանոթ լինելու պատճառով: Կոնգրեսական Փենսը, որպես Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, 2005 թվականին քվեարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի օգտին, սակայն 2007 եւ 2010 թվականներին դեմ է քվեարկել համանման բանաձեւերին՝ անհանգստություն հայտնելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հնարավոր հետեւանքների առնչությամբ:

Էրդողանի եւ Ալիեւի մյուս անբարենպաստ վիճակն այն էր, որ նրանց հեռախոսազանգերը, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել էին միլիոնավոր դոլարներով վարձակալված վաշինգտոնյան փիար եւ լոբբիստական ընկերությունների միջոցով, իսկ Հայաստանը ոչ մի լումա չի ծախսել Փենս-Սարգսյան հեռախոսազրույցի համար: Այս հաջողված կապը Թրամփի նորընտիր վարչակազմի հետ ապացուցում է ամերիկյան քաղաքական կյանքում ներգրավված լինելու կարեւորությունը, որ անհրաժեշտության դեպքում նման կարգադրությունների կազմակերպումը ավելի հեշտ լինի:

Բացի այդ,  Թրամփի եւ մի շարք այլ երկրների ղեկավարների միջեւ հեռախոսազանգերը, ներառյալ Թայվանի, Թուրքիայի եւ Պակիստանի, արժանացել են ամերիկյան լրատվամիջոցների խիստ քննադատությանը: Չինաստանի ղեկավարները հիասթափված են, որ Թրամփը զրուցել է Թայվանի նախագահի հետ: ԱՄՆ ոչ մի նախագահ կամ նորընտիր նախագահ նման բան չէր արել 1979 թվականից ի վեր՝ համաձայն ԱՄՆ-ի «Մեկ Չինաստան» քաղաքականության, որը Թայվանը ճանաչում է որպես Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաս:

Թուրքիայի հետ կապված տարաձայնությունը ներառում է Իվանկա Թրամփի մասնակցությունը նախագահ Էրդողանի հետ իր հոր հեռախոսազրույցին, որը ոմանց կողմից դիտարկվում է որպես շահերի բախում: Իվանկան սերտորեն կապված է եղել Ստամբուլում «Թրամփ Թաուրների» ծրագրին եւ թուրք գործարար Մեհմեդ Ալի Յալչինդաղի հետ: 2012 թ. նա ներկա է գտնվել Ստամբուլում «Թրամփ Թաուրների» բացմանը: Հեռախոսազրույցի ընթացքում, Թրամփն ասել է Էրդողանին, որ ինքը եւ Իվանկան հիացած են նրանով եւ Յալչինդաղով: Թրամփի շռայլ խոսքերը նախատեսված էին մեղմելու ավելի վաղ նրա հայտարարած ծրագրերը՝ արգելելու բոլոր մահմեդական ներգաղթյալների մուտքը ԱՄՆ: Այն ժամանակ, ի պատասխան, Էրդողանը պահանջել էր Թրամփի անունը hանել Ստամբուլի «Թաուրներից»:

Նորընտիր նախագահ Թրամփը մեկ այլ վիճահարույց հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հետ: Հղումներ են արվում Թրամփի կողմից կատարված շռայլ գովասանքներին Պակիստանի, նրա ժողովրդի եւ մշակույթի վերաբերյալ, որին հետեւել է ԱՄՆ կարեւոր դաշնակից եւ Պակիստանի ոխերիմ թշնամի Հնդկաստանի շատ կոշտ պատասխանը: Սակայն, 2012 թ. Թրամփը թվիթերյան մի գրառում է արել. «Լավ hասկացե՛ք, Պակիստանը մեր բարեկամը չէ: Մենք նրանց միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ ենք տվել, իսկ ի՞նչ ենք ստացել. դավաճանություն եւ անարգանք, եւ շատ ավելի վատ բաներ: #TimeToGetTough (Ժամանակն է ավելի խիստ լինել)»:

Վերջապես, ընթերցողները հավանաբար հիշում են, որ իմ նախորդ հոդվածում ես դրական էի գնահատել Հայաստանի իշխանություններին, որոնք արգելք էին դրել Պակիստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքի վրա, ինչը պայմանավորված էր Պակիստանի ադրբեջանամետ, թուրքամետ եւ հակահայաստանյան ու հակաարցախյան քաղաքականությամբ: Թուրքական լրատվամիջոցները տարածել էին իմ հոդվածը, սակայն սխալմամբ Հայաստանի կառավարությանը վերագրելով իմ չորս առաջարկությունները՝ հակազդելու Պակիստանին ՄԱԿ-ում, ԱՄՆ Կոնգրեսում, Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) եւ աջակցել Հնդկաստանին՝ Պակիստանի հետ Քաշմիրի հակամարտության մեջ:

Ամերիկահայերը պետք է շարունակեն իրենց ջանքերը՝ մշակելու լավ հարաբերություններ Թրամփի վարչակազմի եւ Կոնգրեսի անդամների հետ՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վաշինգտոնում նրանց մեծածախս լոբբիստական ընկերությունների բոլոր հակահայկական փորձերին հակազդելու համար...

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Հայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Լոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը
Ամենադիտված