Հայաստանում աճել է ներմուծման մեծ մասնաբաժին ունեցող ապրանքատեսակների ներկրումը
Ուշադրության կենտրոնում2016 թվականի հունվար–հոկտեմբերին Հայաստան է ներմուծվել 2 մլրդ 613 մլն 322,3 հազար ԱՄՆ դոլարի ապրանքատեսակ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ծավալը նվազել է 0,3%–ով, սակայն ներմուծման ընդհանուր ծավալում մեծ մասնաբաժին ունեցող ապրանքատեսակների ներկրումը հիմնականում աճել է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, ըստ մասնաբաժնի՝ ներմուծման կառուցվածքում առաջին տեղում հանքահումքային արտադրանքն է: Ներմուծման մեջ նրա մասնաբաժինը կազմել է շուրջ 17,8%: Ընդհանուր առմամբ ներմուծվել է 463 մլն 192,7 հազար ԱՄՆ դոլարի հանքահումքային արտադրանք` նվազելով 9,6%–ով: