Նախարար. 2017թ. Հայաստանի պետական ապարատի ծախսերը 300 մլն դրամով կկրճատվեն
ՄիջազգայինՀայաստանի 2017 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն՝ պետական ապարատի ծախսերը 300 մլն դրամով (շուրջ 360 հազար դոլար) կկրճատվեն: Այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով 2017թ. պետբյուջեի լրամշակված նախագիծը:
Նա հիշեցրեց, որ արդեն պաշտոնապես որոշում է ընդունվել արտասահմանյան վարկային ծրագրերն իրականացնող 4 գրասենյակի լուծարման մասին: Բայց գործընթացը շարունակվում է, եւ նոր ԾԻԳ-երի փակմանը զուգահեռ խնայողությունները կավելանան եւ պաշտոնապես կներառվեն բյուջեում: