ԱԶԲ-ն ճկուն է ու պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության առաջնահերթություններին. Շեյն Ռոզենթալ
ՄիջազգայինԱսիական զարգացման բանկը ճկուն է իր ծրագրերում ու պատրաստ է ոչ միայն շարունակել աջակցությունը համատեղ նախաձեռնություններին, այլեւ ուսումնասիրել առկա կարիքները եւ օժանդակել ՀՀ կառավարության ծրագրով նախանշված առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը գոհունակություն է հայտնել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության եւ տարբեր ոլորտներում բազմաթիվ արդյունավետ ծրագրերի իրականացման կապակցությամբ: Անդրադառնալով կառավարության գործունեության առաջնահերթություններին՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել պետական կառավարման համակարգի բարեփոխումների, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծման վերաբերյալ եւ կարեւորել այդ գործընթացներում ԱԶԲ հնարավոր ներգրավումը: