Էրդողանը վավերացրել է «Թուրքական հոսքի» շուրջ ՌԴ-ի հետ կնքված համաձայնագիրը
HeaderԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է խորհրդարանի կողմից ընդունված «Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագծի շուրջ Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Resmi Gazete-ն:
«Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հոկտեմբերի 10-ին ստորագրված «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շուրջ համաձայնագիրը հավանության է արժանացել»,- ասված է փաստաթղթում:
Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ «Թուրքական հոսքի» շուրջ համաձայնագիրը Դումայի կողմից կստորագրվի տեսանելի ապագայում: