Իրանագետ․ԱՄՆ-ի հակաիրանական տրամադրությունները չեն ազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա
HeaderԱՄն նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական տրամադրությունները չեն ազդի հայ- իրանական հարաբերությունների վրա։ NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Երեւ անի պետական համալսարանի ինանագիտության կաֆեդրայի ղեկավար Գառնիկ Ասատրյանը։
Նրա խոսքով վերջին 25 տարիներին Հայաստանը ոչ մի անգամ չի ենթարկվել արտաքին ճնշման ու հիմք չկա համարելու, թե հիմա ինչ-որ բան կփոխվի։ «Թրամփի հակաիրանական դիրքորոշման մասին խոսելու համար դեռ վաղ է, հնարավոր է՝ դա ընդամենը նրա նախընտրական հռետորաբանությունն էր ու հասկանալի չէ, թե իրականում ինչ քաղաքականություն է նա վարելու Իրանի ու մյուս երկրների նկատմամբ»,- ասել է փորձագետը։