Գերմանիայում ներգաղթյալը բռնաբարել ու սպանել է Եվրահանձնաժողովի պաշտոնյայի դստերը
ՄիջազգայինԳերմանիայում 17-ամյա աֆղանացի ներգաղթյալը բռնաբարել և սպանել է Եվրահանձնաժողովի պաշտոնյայի՝ Կլեմենս Լեյդենբերգի 19-ամյա դստերը. այս մասին հայտնում է EuroActiv պարբերականը:
17-ամյա մարդասպանը ձերբակալվել է դեռ դեկտեմբերի 2-ին Ֆրայբուրգ քաղաքում, այն բանից հետո, երբ նրա ԴՆԹ-ն հայտնաբերվել էր Մարի Լեյդենբերգի սպանության վայրում:
19-ամյա աղջկա հայրն իրավաբան է, զբաղեցնում է Եվրահանձնաժողովի մարդու իրավունքների հարցերով տնօրենի օգնականի պաշտոնը: Աղջիկը սովորում էր բժշկական հաստատությունում: Նրա մարմինը հայտնաբերվել էր ս.թ. հոկտեմբերի 16-ին:
Աֆղանացի ներգաղթյալը Գերմանիա էր տեղափոխվել 2015-ին և ապրում էր խնամատար ընտանիքում: