Ինդոնեզիայում օդանավի կործանման հետեւանքով առնվազն 12 մարդ է զոհվել
HeaderԻնդոնեզիայում դեկտեմբերի 3-ին կործանված ոստիկանական օդանավի առնվազն 12 ուղեւորները զոհված են համարվում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։
«Մինչեւ օդանավի ընկնելը պայթյուն է լսվել։ Նստարանների մասերը ու մարդկանց մարմինները գտել էին տեղի բնակիչները»,- հայտնել է Տանջունգ-Պինանգ ռազմածովային կայանի ղեկավար Ս․ Իրավանը։
Պարբերականի տվյալներով, օդանավը ընկել է Հարավչինական ծովում՝ Ռիաու կղզու մոտ։ Օդանավը Պանկալպինանգ քաղաքից Բատամ էր ուղեւորվում։
Զինվորոկանը նաեւ նշել է, որ վթարի ենթադրյալ վայր են ուղարկվել նավեր՝ որոնողական գործողության համար։