Սպիտակ տանը հերքել են Օբամայի՝ մեդիաբիզնես գնալու մասին լուրերը
ՄիջազգայինԻր նախագահական լիազորությունների ժամկետի սպառվելուց հետո Բարաք Օբաման մտադիր չէ կարիերա անել մեդիա ոլորտում։Այսպես են Սպիտակ տանը մեկնաբանել Mic պարբերականի հրապարակումը, որը հայտնում էր այն մասին, որ նախագահը մտադիր է իր սեփական մեդիաընկերությունը ստեղծել ու նույնիսկ նկարահանվել կատակերգական սերիալում, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Նախագահը շահագրգռված է տեղեկությունների մատուցման նոր ուղիներ որոնելու հարցում, սակայն մտադիր չէ զբաղվել մեդիաբիզնեսով իր պաշտոնից հեռանալուց հետո»,- գրել է Twitter-ում Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Պսակին։
Mic-ը հայտնել էր այն մասին, որ Օբաման դիտարկում է Netflix-ի բազայով իր սեփական շոուն ստեղծելու հնարավորությունը, նաեւ՝ որ նախագահը իր ծրագրերը քննարկել է Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ։ Ընդ որում պարբերականը վկայակոչում էր Օբամայի վերջին արտահայտությունները «լրատվամիջոցների վտանգավոր վիճակի» ու այդ ոլորտում իրադրության վրա ազդելու իր ցանկության մասին։