Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


Արդյոք հարսները չեն օգտագործի նոր օրենքը սկեսուրներից վրեժ լուծելու համար

Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում 30 կին է սպանվել՝ նախկին կամ  ներկա զուգընկերոջ, կամ ընտանիքի անդամների կողմից: «Ընտանեկան բռնության եւ կանանց սպանության դեպքերը Հայաստանում» հետազոտության այս արդյունքները այսօր՝ դեկտեմբերի 2–ին, լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իրավաբան Դավիթ Վարդանյանը՝ նշելով, որ այս ցուցանիշը միայն բավարար է «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի ընդունման անհրաժեշտությունը ցույց տալու համար։

Դավիթ Վարդանյանի խոսքով՝ չնայած նախագծի ռիսկերին, այն իրեն արդարացնում է՝ լուծելով ավելի շատ խնդիրներ, քան կարող է առաջացնել։ Օրինագծով նախատեսվում է, որ եթե սոցաշխատողը ընտանիքում նկատում է բռնություն և ագրեսիա, ապա լիազորված է անչափահասին տեղափոխել ապաստարան։ Իրավաբանն ընդունեց, որ երեխային ընտանիքից հեռացնելը կարող է լարվածություն առաջացնել ծնող–երեխա հարաբերություններում, սակայն նկատեց, որ որոշ դեպքերում երեխային ընտանիքից չհեռացնելը կարող է երեխային ֆիզիկական վտանգի առջեւ կանգնեցնել. «Այստեղ պետք է մի կողմ թողնել հուզական կողմը և մտածել՝ արդյոք երեխայի կյանքն ընտանիքում վտանգված չէ։ Օրինակ՝ կինը ենթարկվում է բռնության հարբեցող ամուսնու կողմից և չի կարողանում պաշտպանել երեխային։ Այս դեպքում ավելի լավ չի՞ լինի երեխային հեռացնել այդպիսի ընտանիքից»։

Հոգեբան Տաթեւ Աբրահամյանի կարծիքով՝ ոչ միշտ է հնարավոր խնդիրը լուծել առանց երեխային ընտանիքից բաժանելու։

«Հոգեբանական աջակցությունը երեխային իր ընտանիքում և հնարավոր է, և ոչ։ Այդ խնդիրը շատ անհատական է յուրաքանչյուր դեպքի համար, և դա կախված է նրանից, թե երբ ենք մենք հայտնաբերում խնդիրը։ Եթե վաղ շրջանում հայտնաբերվի խնդիրը, ապա մեր աշխատանքը առանց վնասների կլինի կողմերի համար»,– ասաց նա։

Բանախոսները համաձայն չեն այն մտահոգությունների հետ, որ օրենքը կարող է գործիք դառնալ անձնական հարցերը լուծելու համար։ Լրագրողի հարցին՝ արդյոք երաշխիք կա, որ, օրինակ, հարսը սկեսուրից վրեժ լուծելու համար հանիրավի չի մեղադրի նրան, Դավիթ Վարդանյանը պատասխանեց, որ նման սցենարը քիչ հավանական է համարում։

«Ինձ թվում է՝ այդպիսի ահազանգեր կլինեն, սակայն շատ քիչ։ Հայկական մտածելակերպը, իմ կարծիքով, թույլ չի տա բարեկամների, ազգականների առաջ իրենց ընկալումով խայտառակվել»,– ասաց նա։

Նշենք, որ նախագծի համաձայն՝ ընտանեկան բռնություն է համարվում ոչ միայն ֆիզիկական վնաս հասցնելը, այլ նաև անձի ազատության սահմանափակումը (oրինակ՝ տանից դուրս չթողնելը), ինչպես նաև նրա առողջությանը այլ ձևով վնասելը (անհրաժեշտ դեղորայքից զրկումը և այլն)։ Ոչ միայն ամուսին-կին հարաբերություններում ագրեսիան կարող է դիտվել, որպես ընտանեկան բռնություն, այլ ընտանիքի անդամ համարվող անձինը, օրինակ՝ հարս-սկեսուր, քեռի-երեխա և այլն։

Նշենք, որ օրինագծով նախատեսվում է ընտանեկան բռնություն կատարողին վարչական պատասխանատվության ենթարկել, ինչպես նաեւ ներմուծվում է անմիջական արձագանքի մեխանիզմների գործոնը: Մասնավորապես, օրինագիծը անմիջական արձագանքման երեք մեխանիզմ է առաջարկում՝ պաշտոնեական նախազգուշացում, արտակարգ միջամտության որոշում եւ պաշտպանական որոշում: Առաջին երկուսի իրականացնողը ոստիկանությունն է, երրորդին՝ դատարանը: Ըստ օրինագծի՝ բռնություն կիրառած անձը անհրաժեշտության դեպքում, որպես ծայրահեղ միջոց, դատարանի որոշմամբ կարող է ժամանակավորապես տնից հեռացվել։

 

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՇաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Նիկոլ ՓաշինյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ
Ամենադիտված