Դոլարի ու եվրոյի վերելքը շարունակվում է
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կազմել է 480.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 511.65 դրամ (աճել է 0.46 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 605,54 դրամ (աճել է 2.78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.48 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 251.94 դրամ, ոսկի՝ 17,957.73 դրամ, պլատին՝ 14,003.27 դրամ։
Դեկտեմբերի 2-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։