«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչը ցանկանում է գլխավորել «Բարսելոնան»
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը պատմել է, որ կցանկանար աշխատել «Բարսելոնայում»։
«Իհարկե, կցանկանայի գլխավորել «Բարսելոնան»։ Բոլորն էլ կցանկանային աշխատել այդ ակումբում։ Խոսքը մեծագույն ակումբի մասին է, բայց ես չգիտեմ՝ այս կյանքում կունենամ նման հնարավորություն, թե՝ ոչ։ Գուցե դրա համար ինձ հարկավոր է եւս մեկ կյանք»,- մարզիչի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի տարիներին գերմանացին խաղացել է «Ռեալում» ու «Բարսելոնայում», իսկ Արքայական ակումբը գլխավորել է 2007-2008-ը։