Մեւլութ Չավուշօղլուն Բաքու է մեկնում
HeaderԹուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին Trend-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
Այցի ընթացքում բանակցություններ են նախատեսվում Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ, որոնց ընթացքում կքննարկվեն բոլոր ոլորտներում հարաբերությունների հեռանկարները: Կողմերը նաեւ մտքեր կփոխանակեն տարածաշրջանի իրավիճակի, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: