Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Վենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի


Երջանիկ հարաբերությունների 10 պարզ գաղտնիք (նկարազարդումներ)

Life

Կան զույգեր, որոնց շատ հաճելի է նայել, քանի որ նրանց միջև հոգևոր կապ, հարգանք ու քնքշություն կա։ Իմաստուն զուգընկերները թանկ գինու են նման. ժամանակի հետ նրանց սերն ուժեղանում է՝ բացահայտելով զգացմունքների ավելի խոր եզրեր։

Ստորև ներկայացնում ենք AdMe.ru կայքում տեղ գտած խորհուրդները, որոնք կօգնեն հարաբերությունները ներդաշնակ դարձնել։

Անկեղծ եղեք

Մենք փորձում ենք ավելի լավը երևալ, քան իրականում կանք, թաքցնում ենք տհաճ պատմություններն ու սխալները։ Պետք չէ փորձել իդեալական լինել, ավելի լավ է պահպանել անկեղծությունը։ Մեզանից շատերը դիմակներով են ապրում՝ վախենալով ցույց տալ իրական դեմքը, ինչը շատ է խանգարում պարզ ու հասարակ հարաբերություններին։ Մի՛ վախեցեք ձեր զգացմունքները զուգընկերոջը բացահայտել, չէ՞ որ նա ձեր ամենահարազատ մարդն է։ Եթե ինչ-որ բան անհանգստացնում է ձեզ, ուղղակի ասեք դրա մասին։ Ոչ ոք չի կարողանում ձեր մտքերը կարդալ, և խնդրի լուծմանն ուղղված առաջին քայլն է դրա մասին խոսելը։

Կյանքին ժպիտով նայեք

Կենսուրախ մարդիկ դրական լիցքեր ու երջանկություն են նվիրում, և նրանց կողքին հաճելի է գտնվել։ Եվ հակառակը՝ մշտական դժգոհությունը, բողոքներն ու տրտնջանքը բացասական հույզեր են հաղորդում, փչացնում տրամադրությունը և մարդկային հարաբերությունները։

Լավատես եղեք և մի թողեք, որ ձեր զուգընկերը տխրի, չէ՞ որ դուք արդեն գտել եք իրար։ Անհաջողությունների վրա կարելի է ծիծաղել, հետևություններ անել ու միասին առաջ շարժվել։

Հոգատար եղեք ու աջակցեք իրար

Բոլորն էլ տրամադրությունը փչացնող ու ինքնագնահատականն իջեցնող անհաջողություններ են ունենում։ Ցույց տվեք ձեր զուգընկերոջը, որ միշտ նրա կողքին եք ու աջակցում եք նրան։

Նաև ուշադրություն դարձրեք նրա ցանկություններին ու պահանջներին։ Պետք է ընդունել, որ նա ձեր արտացոլանքը կամ սեփականությունը չէ։ Հարգեք նրա ցանկությունները, նույնիսկ եթե դրանք տարբերվում են ձեր ցանկություններից։


Ցույց տվեք ձեր զգացմունքները

Կարևոր է զուգընկերոջն անընդհատ ասել, թե որքան եք նրանով հիանում։ Երախտագիտություն արտահայտեք նույնիսկ աննշան արարքների համար ու ցույց տվեք, որ գնահատում եք նրան։

Կապվածություն արտահայտեք ու մի ամաչեք ջերմություն ու հոգատարություն պարգևել, քանի որ դա ուժեղ ու խոր կապի պարտադիր պայմանն է։ Ձեր զուգընկերոջը զգացնել տվեք, որ նա ձեզ համար առանձնահատուկ է։

Խանդոտ մի եղեք

Թույլ մի՛ տվեք, որ խանդը ձեր հարաբերությունները փչացնի, չէ՞ որ դրանով ցույց եք տալիս լքված լինելու վախերը, անվստահությունն ու բարդույթները։ Անվստահությունը կարող է լրջորեն վիրավորել։

Իսկ եթե զուգընկերը ձեզ է խանդում, փորձեք հանգստացնել նրան ու հասկացնել, որ սիրում եք նրան։

Ընդունեք միմյանց այնպիսին, ինչպիսին կաք

Մի՛ փորձեք ձեր սիրելիին փոխել, ընդունե՛ք նրա առանձնահատկություններն ու սովորությունները, չէ՞ որ այդ մանրուքներն են նրան յուրահատուկ դարձնում։ Եթե սովորությունը վատն է ու դրանից ազատվելը միայն լավ արդյունքների կհանգեցնի, կարող եք հանգիստ քննարկել այն, ինչ դուր չի գալիս և ուղղել իրավիճակը։

Միմյանց թերությունները ներեք ու դրանց պատճառով մի նախատեք իրար։ Ավելի լավ է ուշադրություն դարձնել ձեր սիրելիի բնավորության լավ գծերի վրա ու չամաչել հաճոյախոսել։

Ընդհանուր հիշողություններ ստեղծեք

Միմյանց կապող ու հարազատ դարձնող ամենաուժեղ բանը համատեղ ապրումներն ու հիշողություններն են։ Ճանապարհորդություններ, պարի դասընթացներ, լող, մրցույթներ. ավելի հաճախ զբաղվեք երկուսիդ համար զվարճալի ու հետաքրքիր բաներով։

 

 

 

Կյանքը հեքիաթ դարձրեք

Ձեր սիրելիին հաճելի մանրուքներով զարմացրեք ու փորձեք հարաբերություններին թարմություն հաղորդել։ Անակնկալներ, հաճելի գրություններ, ուշադրության նշաններ, առանց հատուկ պատճառի տոներ. այս ամենը կուրախացնի ձեր սիրելիին ու հարաբերությունները ռոմանտիկ հեքիաթ կդարձնի։

 

 

 

 

 

 

Ձեր սիրելիի հետ ժամանակ անցկացրեք

Երբ ձեր սիրելիի հետ եք լինում, մի՛ շեղվեք այլ բաների վրա։ Աշխատանքն ու ամենօրյա հոգսերը չափազանց շատ ժամանակ են խլում, ուստի, երբ ձեր սիրելիի հետ եք լինում, անջատեք հեռուստացույցը, մի կողմ դրեք հեռախոսն ու վայելեք այդ ժամանակը։ Նույնիսկ լարված աշխատանքային գրաֆիկը չպետք է ձեր կապին խանգարի, չէ՞ որ կարելի է թեկուզ կարճ հաղորդագրություններով կապի մեջ մնալ։

 

 

 

Երազեք միասին

Միասին աշխատեք ձեր նպատակների իրականացման ուղղությամբ, մտածեք ու երևակայեք, թե ինչի կուզենայիք հասնել 5, 10 կամ 20 տարի անց։

Կենտրոնացեք այն բաների վրա, որոնք հենց ձեզ ու ձեր սիրելիին են երջանիկ դարձնում։

 

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասինՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղելԱռաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանաԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Ամենադիտված