ԵՄ խորհուրդը տվել է Հայաստանի հետ օդային հաղորդակցության մասին բանակցությունների մեկնարկը
HeaderԵՄ տրանսպորտի, հեռեահաղորդկացման եւ էներգետիկայի խորհուրդը հավանություն է տվել դեկտեմբերի 1-ին Հայաստանի հետ օդային հաղորդակցության մասին համապարփակ համաձայնագրին։
Հայաստանի հետ փաստաթուղթը կլինի Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ձեւով կլինի, քանի որ Հայաստանը այն երկրներից մեկն է, որոնց հետ ԵՄ–ն մտերիմ հարաբերություններ է կառուցում հարեւանության քաղաքականության միջոցով, ասված է ԵՄ մամուլի հաղորդագրության մեջ։
Խորհրդի նախագահ Արփադ Էրշեկը ողջունել է բանակցությունների մեկնարկի մասին որոշումը։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը կնպաստի զբոսաշրջիկների դինամիկ փոխանակմանը, ավելի ցածր գներին եւ նոր հնարավորություններ կբացի բիզնեսի համար։ «Համաձայնագիրը Հայաստանի եւ ԵՄ–ի միջեւ Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության հիանալի օրինակ կդառնա»,– ասել է նա։
Հանձնաժողովը բանակցություններ կվարի ԵՄ անունից։