ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է մնում ԵՏՄ-ի շրջանակներում համագործակցության հետագա խորացումը. Պուտին
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է եղել եւ մնում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հետագա խորացումը, ԱՊՀ մյուս երկրների հետ փոխգործակցությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Դաշնային ժողովին ուղղված ավանդական ուղերձով:
«Լուրջ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ Եվրասիայում բազմամակարդակ ինտեգրացիոն մոդելի՝ եվրասիական մեծ գործընկերության ձեւավորման ռուսական գաղափարը: Մենք դրա քննարկումն արդեն սկսել ենք միջազգային եւ տարածաշրջանային տարբեր մակարդակներով: Համոզված եմ, որ նման զրույցը հնարավոր է նաեւ Եվրամիության երկրների հետ, որոնցում այսօր աճում է ինքնուրույն, քաղաքական եւ տնտեսական սուբյեկտային քաղաքականության հարցը: Դա մենք տեսնում ենք ընտրությունների արդյունքներով»,- ընդգծել է Պուտինը: