Ֆրանսիայի պետքարտուղարն ընդունել է հայ պատգամավորներին
HeaderՖրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Առլեմ Դեզիրն այսօր` նոյեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի պատվիրակությանը:
Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամլո խոսնակի հաղորդագրության մեջ ասվում է, թե նրանք անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներին:
Պարոն Առլեմ Դեզիրը հիշեցրել է Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի հանձնառությունը։