ԱԺ կանոնակարգ օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
HeaderՀայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 30-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի նախագիծը:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ օրենքն ընդունվեց 93 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ ձայներով:
Մինչ քվեարկությունը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ԱԺ կակոնակարգ-օրենքը սահմանադրական օրենքի նախագիծ է, հետեւաբար այն պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով:
Դեմ քվեարկող պատգմավորներն էին ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանը և պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ-ն ընդունեց նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին նախագիծը 95 կողմ, 0 դեմ և 7 ձեռնպահ ձայներով։
ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց: