ՌԴ ԱԳՆ–ն հերքել է Պակիստանի հետ «գաղտնի բանակցությունների» մասին լուրերը
HeaderՌԴ ԱԳՆ–ն հերքել է Ռուսաստանի եւ Պակիստանի միջեւ «գաղտնի բանակցությունների» մասին լուրերը։ ՌԴ ԱԳՆ—ից հայտնում են, որ պակիստանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե Ռուսաստանն ու Պակիստանը «գաղտնի բանակցություններ» են վարում պակիստանա–չինական տնտեսական միջանցքի շրջանակում նախագծեր իրականացնելու հարցով, չեն համապատասխանում իրականությանը։ Ռուսական կողմի միանալու հնարավորությունը Իսլամաբադի հետ չի քննարկվում։
«Պակիստանի հետ առեւտրա–տնտեսական համագործակցությունը ինքնուրույն արժեք ունի։ Մենք մտադիր ենք հետագայում էլ ամրապնդել այն։ Ռուսական ընկերությունների կողմից Պակիստանի հետ գործնական նախագծերի իրականացումն իրականացվում է երկկողմ հիմքերով»,– ասված է հաղորդագրության մեջ։