Թուրքիայում Հրանտ Դինքի սպանությունը տեղ է գտել հեղաշրջման փորձի գործով մեղադրական զեկույցում
ՄիջազգայինԹուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետ կապված առաջին մեղադրական եզրակացությունն ընդունվել է գլխավոր դատախազության կողմից։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, հեղաշրջման փորձի գործով առաջին մեղադրական զեկույցում որպես մեղադրյալ անցնում են 62 զինվորական, որոնցից 28-ը գտնվում են կալանքի տակ։
Մեղադրական զեկույցում հիշյալ զինվորականներին է վերագրվում «Մեծ կաշառք» գործողության կազմակերպումը, դեպի Սիրիա հատուկ ծառայությունների կողմից զենք տեղափոխող բեռնատարների կանգնեցումն ու կալանումը, պաշտոնատար անձանց ու գործարարների անօրինական գաղտնալսումներն ու Հրանտ Դինքի սպանության կազմակերպումը։