Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար

Կուբան սգում է կամ՝ Նահապետի վերջին աշունը

Կուբան սգում է իր անձով մի ամբողջ պատմական ժամանակաշրջան խորհրդանշող առաջնորդի՝ Ֆիդել Կաստրոյի կորուստը: Երկրում իջեցված են պետական դրոշները, հայտարարված է իննօրյա սուգ, մարդիկ չդադարող հոսքով են հրաժեշտ տալիս տասնամյակներ շարունակ իրենց ճակատագիրը միանձնյա որոշարկած հեղափոխականին, որի մարմինն, ամենայն հավանականությամբ, հանգիստ կառնի հարավ–արևելյան Սանտյագո–դե–Կուբայում: Վայր, որտեղից սկսվեց դեռ անցած շաբաթ կենդանի լեգենդ համարվող մարդու գործունեությունը:

Մահն, իհարկե, ոչ մեկին չի սրբացնում, և վերջին տարիներին հեղափոխական կոստյումը սպորտային հագուստով փոխած առաջնորդն այժմ հաստատ ավելի մեղավոր չի՛ դառնում մահվան մահճում: Այնպես որ, անիմաստ է նաև ծաղկաքաղը, թե ներկայի համաշխարհային քաղաքական էլիտան հատկապես ինչպես է անդրադառնում կենդանի և մեռած Կաստրոյին: Մեծարո՞ւմ է նրան, ինչպես ՌԴ նախագահը, բարեկրթորեն լռո՞ւմ անցյալի մասին՝ Կուբայի հետ առավել բարեկամական հարաբերությունների մասին խոսելով, ինչպես ԱՄՆ գործող նախագահ Օբաման, թե՞ նրան մեր ժամանակների ամենադաժան բռնապետն են որակում, ինչպես նույն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կամ՝ այլք:

Կարևոր չէ նույնիսկ քննությունը՝ անկեղծորե՞ն է սգում Կուբան: Կամ անիմաստ զրույցը՝ իսկ ինչպիսի՞ն կլիներ այդ երկիրը, եթե չլիներ Ֆիդելի ժամանակը. ազատության ու ժողովրդավարության և՞ս մի կղզյակ, թե՞ հենց այնպիսին, ինչպիսին հայտարարվում էր՝ գուցե աղքատ, բայց համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարին չդավաճանած բաստիոն...

Մեր կարծիքով այս ամենում կարևոր է մեկ բան՝ Ֆիդելը չկա, ու թեպետ նրա գաղափարները, նույնիսկ իր հետ կապված ապրումները մի օրում Կուբայի երկնքից չեն անհետանա, բայց կա այդ ժողովուրդը, կա Կուբան: Եվ հետաքրքիր կլինի տեսնել՝ ինչ է նա՛ ուզում վերջապես: Արդյո՞ք հենց այն, ինչ կտակեց իրեն Կաստրոն (մեկի տեսանկյունից՝ ազատություն, անկախություն, ձրի կրթություն–առողջապահություն, մյուսի հայացքով՝ աղքատություն, վիշտ, ավեր, ուղեղների լվացում, թաքնված սեքս–ինդուստրիա), թե՞ դրանից տարբերվող մեկ այլ բան:

Այդ ժողովուրդն այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ի վիճակի է պայքարել ինքնամոռաց, ունակ է անցնել հսկայական հաղթանակների ու կատարյալ պարտությունների միջով: Ունակ է փոփոխության, այսինքն` փոփոխության հանուն գաղափարի: Եվ տա Աստված՝ իր նահապետի կյանքի ու պայքարի պատմությունը նրա առջև իբրև պատրաստի ճանապարհ ծառայի՝ առաջ շարժվելու համար:

Կաստրոն, ի վերջո, կարող էր բազում այլ լեգենդների նմանությամբ դեռ երիտասարդ հեռանալ այս աշխարհից: Օրինակ՝ հետևել Չեին, 1967–ին: Բայց մնաց: Մնաց, որպեսզի ժամանակների փոփոխության մեջ քննության առարկա դարձնի իր ու իր երկրի պատմությունը: Եվ հավանաբար դա նրա վերջին առաքելությունն էր: Նահապետի վերջին աշնան վերջին առաքելությունը: Մնացածն այլևս Կուբայի որոշելիքն է…

Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետելՀայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. ՄատվիենկոՀայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ումԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացելԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿԹրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասինՄեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներինՍթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էՆպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարարԷջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են ՌուսաստանՀայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՆիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովինԱյն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան ԱբրահամյանՆյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասինԲելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերինԱրագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՔանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացել
Ամենադիտված