Իրավական խորհրդատու
Ուշադրության կենտրոնումՀարց – Ի՞նչ է ինքնակամ կառույցը:
Պատասխան – Ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաում կամ առանց թույլտվության, կամ թույլտվությամբ սահմանված պայմանների, կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված, կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդված):
Հարց – Ի՞նչ կարգով կարող է օրինականացվել ինքնակամ կառույցը:
Պատասխան – Ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը` անկախ նրանից, թե ով է այն կառուցել (ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 29–ի N 912–Ն որոշում, ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 1–ի N 731–Ն որոշում):