Թուրքիայում կալանավորվել են Մանազկերտի քուրդ համաքաղաքապետերը
ՄիջազգայինԹուրքիայում օրեր առաջ ձերբակալված Մանազկերտի համաքաղաքապետերը նոյեմբերի 28-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել են։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ օրեր առաջ Մանազկերտում ձերբակալված «Ժողովրդավարական տարածաշրջաններ» կուսակցության (DBP) անդամներ, Մանազկերտի համաքաղաքապետեր Հալիս Ջոշքունը եւ Մեմնունե Սոյլեմեզը «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» եւ «ահաբեկչական կառույցին ֆինանսավորելու» մեղադրանքով տեղափոխվոխվել են դատարան։
Դատարանը համաքաղաքապետերի նկատմամբ կալանման որոշում է կայացրել, որից հետո ոստիկանությունը հսկողություն է սահմանել Մանազկերտի քաղաքապետարանի շենքում։