Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից Բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, մառախուղ, գիշերը և առավոտյան ժամերին` մերկասառույց․ եղանակի տեսություն Շղթայական վթար, 2 մարդ մաhացել է, ևս 10-ը՝ վիրավnրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հաջորդ իշխանության հավակնորդները պետք է ճիշտ ձևակերպեն հաջորդ իշխանության առաքելությունը, և այդ պարագայում կհաջողեն․ Հովհաննիսյան Գագաթնակետին հասնելուց հետո ոսկու գինը կտրուկ իջել է Ինչ պետք է անի քաղաքացին, եթե չունի սմարթ հեռախոս ԱՐՄԵԴ հավելվածում ընդգրկվելու համար. նախարարի պարզաբանումը Եթե Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Անկարան գործեն միասին, ստիպված չենք լինի թեքվել դեպի ԱՄՆ, Չինաստան կամ Ռուսաստան. Ֆիդան Շերամի փողոցում բռնկված հրդեհը մարվել է Ողբերգական դեպք՝ Երևանում, հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում մաhացած է հայտնաբերվել 29-ամյա սպասարկման մասնագետը Բրյուսելը, վաղ թե ուշ, կպահանջի, որ Երևանը հակառուսական կուրս ընդունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ


Կուսության մեծ առասպելը

Life

Հայ կանանց մինչամուսնական սեքսի հանդեպ վերաբերմունքն աստիճանաբար փոխվում է: 

-Կարո՞ղ ես ասել, թե ինչու՞ չես ամուսնանա արդեն սեռական ակտ ունեցած աղջկա հետ:
-Բացատրե՞մ. կինը սրբություն է ամեն ինչով:
-Ինչո՞վ է սրբություն, կինը սովորական ֆիզիոլոգիական էակ է:
- Զգայական առումով ես չեմ կարող նման աղջկա դիպչել, չեմ կարող նման աղջկա հարգել, որովհետև դա ֆիզիկական թուլություն է, մարմնական թուլություն է, հոգևոր աշխարհ չունենալու հետևանք է:

Համակուրսեցի տղայի ու աղջկա միջև այս թեժ զրույցը ծավալվեց, երբ թեմայի հետ կապված հարց տվեցինք ԵՊՀ ուսանողներին:

Քսանամյա Եվան կարծում է, որ պետք է վայելել կյանքը, քանի դեռ երիտասարդ ես: Ապագա բանասերն ասում է, որ հաճախ է տուն վերադառնում կեսգիշերից հետո, և իրեն բոլորովին չի հետաքրքրում հարևանի կարծիքը: Նա չի ամաչում նաև ընդունել, որ սեռական հարաբերություն է ունենում իր զուգընկերոջ հետ, ինչն արել է նաև մայրը մինչ ամուսնանալը: 

"Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում", -- ասում է նա: - "19 տարեկանից ընկեր ունեմ և ուզում եմ նրան ավելի լավ ճանաչել` համոզված լինելու համար, որ կյանքիս կեսն է ": Ոչ բոլոր հայ կանայք են Եվայի պես համարձակ: 19-ամյա Արմենուհին, լինելով ավանդույթի հետևորդ, բացառում է մինչամուսնական սեռական հարաբերությունները. "Իմ կարծիքով, եթե ապրեի արտասահմանում, այնքան էլ բացասաբար չէի վերաբերվի այս երևույթին: Բայց այստեղ, եթե աղջիկն արդեն սեռական կապ է ունեցել, չեմ կարծում, թե որևէ տղամարդ կհամաձայնվի նրան կնության առնել, աղջիկն էլ ստիպված պետք է ընտրի այն տղային , ում հետ ունցել է այդ հարաբերությունը և ամուսնանա նրա հետ " : Այս տեսակետին է հարում նաև 22-ամյա Նաիրին: Նա վստահ է, որ տղաներին էլ մինչև ամուսնանալը պարտադիր չէ փորձառու լինել. " Ամուսնանալուց առաջ, եթե ուզում եք իմանալ, ես ինձ շատ զուսպ եմ պահել և շատ-շատերն են ծաղրել, թե դու ինչ տղամարդ ես: Բայց իմ համար տղամարդը նա չի, ով հազար կնոջ հետ է լինում, այլ ով մենակ իր կնոջ հետ է լինում, իսկ կինը կարող է լինել և՛ սիրուհի, և՛ կին, և՛ մայր " : Ըստ հոգեբան Նաիրա Ալեքսանյանի` տղամարդկանց մինչամուսնական հարաբերությունները խրախուսվում են: " Ես գիտեմ դեպքեր, երբ հայրերն են իրենց տղաներին տանում ամուսնությունից առաջ փորձարկման և օգնում են այդ փուլն անցնելու, իսկ աղջիկներն առագաստ պետք է մտնեն մաքրամաքուր. այստեղ կա խտրականության խնդիր ":
Մաքրության մասին նման պատկերացումները հայ հասարակության մեջ զարմանք չեն առաջացնում: Ընդհակառակը. տղաները խրախուսվում են սեռական հարաբերություններում փորձառու լինել, իսկ կանանց դեպքում մինչամուսնական սեռական հարաբերությունները հաճախ դատապարտվում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց կողմից:

Աղջիկները վախենում են "տանը մնալ ", տղաներն "անարատ" մայր են ուզում իրենց ապագա երեխաների համար, սկեսուրներն էլ պահանջում են, որ հարսները " նամուսով " լինեն, այնպիսին, ինչպիսին իրենք էին իրենց ամուսնության օրը: Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրագետ Արա Գուլյանն ասում է. " Դարերից եկել ու առ այսօր պահպանվել է այն, որ հայերը արժեքավոր են համարում կնոջ օրիորդ լինելը: Սա մի ամբողջ երկու գերդաստանների միավորման, բարեկամության հիմք է ": Սակայն հոգեբան Նաիրա Ալեքսանյանն էլ ասում է, որ ավանդույթները ժամանակի ընթացքում խեղաթյուրվում են. " Մեր ժամանակներում ավանդույթը շատ ավելի տգեղ էր:

Սավանների ցուցադրում, ցերեկային ժամերին ստիպողաբար մեծերը նստում էին մի սենյակում, զույգին ուղարկում էին կողքի սենյակ, ստիպում, որ հարաբերություն ունենան: Երիտասարդ զույգը, որ գիտի` կողքի սենյակում սպասում են իրենց գործողության ավարտին, հոգեբանակ լուրջ տրավմա կարող է ստանալ ":
Սակայն ի տարբերություն նախորդ սերունդների, ներկայիս հայուհիներն այդքան էլ ավանդապաշտ չեն: 550 կանանց շրջանում կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ առաջին սեռական հարաբերությունը շատերի մոտ լինում է ամուսնությունից մոտ մեկ տարի առաջ:

Ըստ բժիշկ Մերի Խաչիկյանի, այսպիսի դրության մեջ գտնվող կանայք երկու ելք ունեն. " Այդ կանայք հետո մեկ տարվա ընթացքում ամուսնանում են հղիության պատճառով կամ էլ կուսաթաղանթի վերականգման են դիմում` վախենալով, որ ինչ-որ մեկը կիմանա ":
Նույնիսկ այն դեպքում, երբ հարցումներն ամբողջովին անանուն են, սեռական հարաբերությունների մասին խոսելը, հատկապես կանանց համար, տաբու է:
Հոգեբան Նարիա Ալեքսանյանն ասում է. "Կյանքը ցույց է տվել, որ մենք խորհրդային շրջանում ունեցել ենք թեմաներ, որոնց մասին խոսելը տաբու էր: Օրինակ` խորհրդային երկրում սեքս "չկար", բա երեխաները որտեղի՞ց ծնվեցին: Երկար ժամանակ էլ տաբու էր կուսության թեման, սակայն այժմյան համացնցային հարցումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարցն ավելի բացու քննարկելի է դառնում: 
Համաձայն բժիշկ Խաչիկյանի հարցման արդյունքների` պլաստիկ վիրահատությունների շարքում կա նաև այս վիրահատությունը, սակայն Հայաստանում այն ապօրինի է կատարվում և բոլորովին էլ ոչ բժիշկների մեղքով: "Եթե պաշտոնական է, բնականաբար, պետք է անհատական քարտ բացվի, որտեղ գրվելու են անձնագրի տվյալները. արդեն գաղտնիությունը կորչում է: Ճիշտ է, բժիշկը էստեղ-էնտեղ չի հայտարարի` սրա կուսությունն եմ վերականգնել, մյուսի կուսաթաղանթն եմ կարկատել, բայց հին սովետական գաղափարը մնացել է. կանայք աշխատում են, որ գաղտնի արվի, իսկ այն բժիշկները, ովքեր վիրահատում են, հավանաբար գաղտնիությունն ապահովում են ":
Հոգեբան Նաիրա Ալեքսանյանն ասում է, որ այս մեթոդը միայն առաջին հայացքից է փրկություն: Խաբեությամբ կառուցված ընտանիքի հիմքն ամուր լինել չի կարող. "Հանուն ինչի՞ ենք դա անում: Ամբողջ հասարակությունը դեռևս չի ձերբազատվել կարծրատիպերից, դրա համար էլ շարունակվում են նման խաբեությունները " : 
23-ամյա Արմանը մինչև 17 տարեկանն ապրել է Ռուսաստանում: Հայաստան վերադառնալուց հետո համոզված էր, որ ոչ կույս աղջկա հետ ամուսնանալու մեջ վատ բան չկա: Հիմա հակառակ համոզմունքի է, որովհետև պարզել է, որ իր ընկերուհին, ում հետ մեկ տարի սեռական կյանքով է ապրել, դավաճանել է իրեն բազմաթիվ տղաների հետ. "Ես ընկերուհուս հետ հաստատ ամուսնանալու էի, բայց հիմա համոզված եմ, որ ոչ կույս աղջիկներին վստահել չի կարելի: Ոչ մի երաշխիք չկա, որ նրանք անբարո վարք չունեն ": Իսկ 21-ամյա ուսանող Վահեն անբարոյական չի համարում ոչ կույս աղջիկներին: Չնայած ընկերներն անընդհատ ծաղրում են, նա պատրաստ է "տուն տանել" նման կնոջ. "Եթե սիրեմ, ինձ համար նշանակություն չի ունենա` նա երբևէ սեքսով զբաղվել է, թե` ոչ: Միայն մի բանի հետ չեմ համակերպվի` օրալ սեքսի ":

Ըստ Վահեի` աղջիկները չպետք է սոցիալական ճնշման ենթարկվեն կանացի կուսության հարցում: Վահեն ասում է, որ շատ տղաներ իրականում իր պես են մտածում, բայց հակառակն են ասում` վախենալով իրենց ընկերների ու ծնողների վերաբերմունքից: Մինչև ամուսնանալը Սիրիայում երկար տարիներ ապրած 32-ամյա Հակոբը ապագա կնոջ իր շատ խիստ բանաձևն ուներ. նա պետք է հագներ երկար շրջազգեստ, ցածրակրունկ կոշիկներ, չխոսեր օտար տղամարդկանց հետ, նույնիսկ` ամուսնու եղբոր, սեռական կյանքի փորձ ունենալու մասին էլ` ոչ մի խոսք: Հիմա նա ամուսնացած է ուկրաինուհի Յանայի հետ, ով ժամանակին Երևանում գիշերային ակումբի մերկապարուհի է եղել:
Հակոբը մի կողմ է դրել իր բոլոր սկզբունքներն ու նախապաշարմունքները, անտեսել է հասարակության կարծիքը: Հանուն սիրո:

Ինչպես բժիշկ Անի Պետրոսյանն է պնդում, հասուն մարդը պետք է սեռական կյանքով ապրի` անկախ սեռից. " Առանց սեքսի մարդը որպես ֆիզիոլոգիական էակ գոյություն ունենալ չի կարող: Սեքսով զբաղվելով, մարդը զրկվում է ավելորդ քաշից, չի գիրանում, ազատվում է լարվածությունից, նյարդային համակարգի հետ կապված խնդիրները նույնպես պակասում են: Բացի դրանից` հետագայում նա զերծ է մնում սեռական համակարգի` մասնավորապես ձվարանների և կրծքագեղձի քաղցկեղից " : 

* Անունները փոխված են` հասկանալի պատճառներով: 
Աղբյուր`  "RBA"  ամսագիր

Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում․ «Մեր ձևով»Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում Քաղաքացին հունվարին աշխատանքից ազատվում է, բայց պարտավոր է 10,800 դրամները յուրաքանչյուր ամիս վճարել․ սա աննորմալություն է ուղղակի․ Նաիրի Սարգսյան«Եվրոպան չի գա մեզ փրկելու». Արման Ղուկասյանը՝ իրական քաղաքականության մասին (տեսանյութ) ՔՊ-ականները խուճապի մեջ են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի պատճառով․ Անդրանիկ ԳևորգյանԻնչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն Մանվելյան«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումըՓաշինյանն ասում է ընտրեք ինձ, որ խաղաղությունը երաշխավորված լինի․ Մենուա Սողոմոնյան2005 թվականից գործող Տաշիրի կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն էԱշխատելու համար մարդկանց արտերկիր մեկնելը լուծում չէ․ «Մեր ձևով»Սա խաղաղության ու պատերազմի ընտրություն չէ, սա հանձնվելու կամ դիմադրելու հարց է․ Ավետիք ՉալաբյանԶՈւ-երում հոգևոր ծառայությունը հսկայական դեր է ունեցել բարոյահոգեբանական վիճակի վրա․ բանակում ինստիտուտի կազմաքանդումը մեծ վնաս է հասցնելու զորքերում առկա մթնոլորտին․ Աբրահամյան Արցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ. Աննա ՂուկասյանԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից Ապահովագրությամբ փոխհատուցվող գումարը լիարժեք բուժմանը չի բավականացնելու․Մենուա ՍողոմոնյանՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել 0 տոկոս հարկ` փոքր բիզնեսի համար. Ռուբեն Մխիթարյան Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն ՄանվելյանՆոր դավադրություն եկեղեցու և բանակի դեմ Ադրբեջանի հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են խաղաղության օրակարգին․ Արեգ ՍավգուլյանԿորուստները ժամանակավոր են, պետք է համախմբվենք․ Գագիկ ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում Ուժեղ Հայաստան լինելու է Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանԱրշակ Կարապետյան. Հայաստանը տոտալիտար դիկտատուրայի է վերածվել Քրեական գործեր Եկեղեցու դեմ և քաղբանտարկյալներ. ինչ է կատարվում Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում. Էդմոն Մարուքյան Արցախի 63/1 հասցեում իր հյուրընկալ դռներն է բացել Դեկորա խանութ-սրահի նոր մասնաճյուղը «Հայ Առաքելական Եկեղեցու և Քրիստոնեության պաշտպանության» կոմիտեի կոնֆերանսը՝ Բրատիսլավայում (տեսանյութ) Հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու. Հրայր ԿամենդատյանՆողկանք ապրեցի՝ իմանալով, որ Սուրեն Պապիկյան անունը կրող անձի հրամանով լուծարվել է ՀՀ Զինված ուժերում գործող հոգևոր ծառայությունը. Մ. ՍողոմոնյանՈմանք հոգնել են, բայց կան մարդիկ, ովքեր շարունակում են պայքարել․ Ավետիք ՉալաբյանԻնչքան էլ Ալիևն ու Էրդողանը ընտրակաշառք տան, մեր ժողովուրդը այդ խայծը չի ուտելու. Ավետիք Չալաբյան Նոր արևային վահանակը միաժամանակ արտադրում և կուտակում է էներգիաԻշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ» Հայաստանում բռնաճնշումների նոր ալիք՝ ընտրություններից առաջ Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Դատարանի միջամտությունը Եկեղեցու կառավարմանը վտանգում է Հայաստանի սահմանադրական հիմքերը Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» «Խաղաղության հեռանկարի մասին իշխանությունների խոսույթը սին է, խաղաղության հնարավորությունները գնալով նվազում են, եթե այս իշխանությունը վերարտադրվի». «Փաստ» Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց». «Փաստ» Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ» Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. «Փաստ» Եթե դու չես կարողանում քո երկրի սահմանը պաշտպանել, այդ խնդիրը ուրիշի վրա մի գցի. Հայկ Նահապետյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը Հավասար պայմաններ բոլորի համար․ Team Telecom Armenia-ն ընտրում է արդար շուկանՓաշինյանը, փոխելով երկրի արտաքին ուղեծիրը Ռուսաստանից դեպի Արևմուտք, քանդեց մեր անվտանգային համակարգը. Սուրենյանց (տեսանյութ)
Ամենադիտված