Ռուսաստանի թշնամիները պետք է «մահու չափ» վախենան ինձնից. Կադիրով
HeaderՌուսաստանի թշնամիները պետք է «մահու չափ» վախենան ինձնից։ Այս մասին ասել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Եթե խոսքը Ռուսաստանի թշնամիների մասին է՝ ահաբեկիչներ, ծայրահեղականներ եւ այլք, ապա նման թշնամիները պետք է ինձնից վախենան։ Մահու չափ։ Նրանք գիտեն, որ իմ դիրքորոշումը սկզբունքային է»,– ասել է նա։
Կադիրովի խոսքով՝ չարամտություն դավող մարդը, որը ահաբեկչություն է ուզում իրականացնել, պետք է ոչնչացվի նախքան կհասցնի սեղմել կոճակը։
«Պետք է այդ թշնամիներն ինձնից վախենա՞ն։ Այո։ Եվ ոչ թե ուղղակի վախենան, այլ աշխարհի մյուս ծայրում մնան։ Նրանց պետք է ճաղերի հետեւում կամ 2 մ խորության տակ պահել։ Թող իրենք ընտրեն, թե որ տարբերակն է ավելի լավ։ Եթե փորձեն հայտնվեն Չեչնիայում, կոչնչացնենք, բոլորին, մինչեւ վերջին շունչը»,– ասել է Կադիրովը։
Նա նշել է, որ թշնամիներ են նաեւ հանրապեության ներսի շեյթանները, որոնք պարում են Արեւմուտքի սրնգի տակ, «այդ խոդորկովսկիները եւ այլք»։