Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ակնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել են ԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն


Ազգուտակով՝ պաշտոնյա. Սերժ Սարգսյան

Life

«Ազգուտակով՝ պաշտոնյա» շարքի այսօրվա հերոսը նախագահ Սերժ Սարգսյանն է: Նրա կինը՝ Ռիտա Սարգսյանը, երաժշտության ուսուցչուհի է, երգեր է գրում, համագործակցում Ավետ Բարսեղյանի եւ մյուս հայտնի երաժիշտների հետ: Երաժշտական կարիերայից բացի՝ սիրում է մասնակցել տարատեսակ միջոցառումների, զբաղվում է բարեգործությամբ: Վերջերս նա հայտնվել էր քննադատությունների թիրախում, քանի որ Արյունաբանության կենտրոնի բացման արարողության ժամանակ կիսատ-պռատ, կոտրած հայերեն, ռուսերենի կիրառությամբ աչքի ընկավ: Մտերիմներից տեղեկացանք, որ նախագահը հակված չէ իրեն բարեկամներով շրջապատել, բոլորին անխնա պաշտոն տալ: Այդ հարցերով առավել ակտիվ է նրա կինը: «Բայց Սերժը նեղ վիճակում գտնվող բարեկամներին ձեռք է մեկնում ու անսպասելի: Նրանցից ոչ մի սպասելիք չունենալով: Սերժը իր հոր պես արտակարգ հիշողություն ունի, մանկության տարիների ամենափոքր բանն անգամ հիշում է, թե որ բարեկամը էսինչ թվին ինչ ասաց, ով եկավ իրենց տուն: Ինքը հարազատության մեջ շատ զգայուն է, եթե մեկը պաշտոն է ուզում, ասում է՝ դու դրա համար չես ստեղծված, գնա քո գործը արա: Հարյուր մարդ գիտեմ, որ դիմել են հազար անգամ, չի օգնել, մինչև ինքը չհամոզվի, որ դիմողը իրոք վատ վիճակում է, օգնություն է պետք»,-պատմեց նրա հարազատներից մեկը` հավելելով, որ երեք եղբայրների մեջ ամենատակտովը Սերժ Սարգսյանն է, բայց նրա հետ հանդիպելը բարդ է:

Դուստրերը եւ խնամիները

Նախագահն ունի երկու դուստր՝ Անուշն ու Սաթենիկը: Անուշը մասնագիտությամբ իրավաբան է, նրա ամուսինը մեդիամագնատ, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանն է, ով հայտնի փիլիսոփա Միքայել Մինասյանի թոռն է Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը, AM իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր, Երեւանի ավագանու անդամ: Նրանց հայրը՝ Արա Մինասյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենն է, Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ, ում խոսքը որոշիչ է առողջապահության ոլորտում նշանակումների, ազատումների, պետական դոտացիաների հարցերով: Բոլորը գիտեն, որ ինքն «առաջինի խնամին է», հետեւաբար՝ իր հովանավորյալները անձեռնմխելի եւ արտոնյալ են: Միքայել Մինասյանի մայրական կողմը պակաս հայտնի չէ: Նրա քեռին՝ Գրիգոր Հասրաթյանը եղել է Երևանի ամենաերկարակյաց քաղաքապետը, ով մայրաքաղաքը կառավարել է 1962-1975 թվականներին, նրա անունով այժմ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում փողոց կա: Գրիգոր Հասրաթյանի միակ որդին՝ 70-ամյա ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը համարվում է մի քանի հայտնի հուշարձանների ու շինությունների նախագծերի հեղինակ, կարճ ժամանակ եղել է Երեւանի գլխավոր ճարտարապետը, այնուհետեւ իշխանությունների հետ ունեցած անհամաձայնությունների արդյունքում հրաժարական է տվել:

Նախագահի մյուս դուստրը՝ Սաթենիկն ավարտել է Երևանի պետական համալսարանը` տնտեսագետի մասնագիտությամբ, որոշ ժամանակ աշխատել է դպրոցում: Նա ամուսնացած է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի աներորդու՝ Հայկ Խաչատրյանի հետ: Նախագահի փեսայի մայրը` Ալիսա Ղազարյանը 2013թ մայրաքաղաքի «էլիտար դպրոցներից» մեկի` Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցի տնօրենն է: Սերժ Սարգսյանը ունի 5 թոռնիկ՝ Մարիամը, Արան, Սերժը, Ռիտան և Տիգրանը:

Եղբայրները

Սերժ Սարգսյանն ունի երկու եղբայր՝ Լևոն և Ալեքսանդր Սարգսյանները։ Ալեքսանդր Սարգսյանը առավել հայտնի որպես Սաշիկ, մի շարք անեկդոտների մուսա է, թեւավոր խոսքերի հերոս՝ փայ մտնելու, բիզնեսներն իրենով անելու առումով, նա զբաղվում է գործարարությամբ, օլիգարխ է, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր: Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Սաշիկ Սարգսյանին է պատկանում «ՄուլտիԼիոն» ընկերության բաժնետոմսերի 50 %-ը, գազալցակայաններ, շինարարական «Գլենդել Հիլզ» ընկերությունը, որի գործունեությունը 2011 թվականին հայտնվել էր ԱՄՆ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, ավտոկայանման վճարովի համակարգը սպասարկող «Parking City Service» ընկերությունը, երբ ավտոկայանման վճարների 70 %-ը տարիներ ի վեր մնացել է «Parking City Service» ընկերությանը և միայն 30 %-ն է փոխանցվել քաղաքային բյուջե: Այժմ Կարեն Կարապետյանը հանձնարարել է այս հարցով վերանայումներ անել:

Սաշիկ Սարգսյանն ունի երկու որդի։ Կրտսեր որդին՝ Նարեկը նախկինում Աժ դաշնակցական պատգամավոր, լուսահոգի Վահան Հովհաննիսյանի փեսան էր, բաժանվելուց հետո ամուսնացավ «Հայաստան» տոնավաճառի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի թոռնուհու՝ Հասմիկի հետ: Այնուհետեւ տեղեկություններ շրջանառվեցին, թե Նարեկը էլի բաժանվել է: Շատերը կհիշեն, թե ինչպես Հյուսիսային պողոտայում հայտնվեց մի հսկայական ծադկեփունջ, որն իր նշանածին՝ Հասմիկին էր նվիրել Նարեկը: Ասում էին, թե ծաղկեփնջի արժեքը կարող էր հասնել մոտ 10 միլիոն ՀՀ դրամի:

Սաշիկ Սարգսյանի ավագ որդին՝ Հայկ Սարգսյանը տարիներ առաջ աշխատում էր Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունում որպես ավագ տեսուչ, այնուհետեւ դարձավ պետ: Մամուլը գրել էր, որ նրան քաղաքապետարանի այդ վարչություն են գործուղել հատուկ նպատակով. վերջինիս է վերապահված օլիգարխների և քրեական տարրերի կողմից ապօրինի զավթումների դեմ պայքարը:

Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչն է, Հատուկ հանձնարարություններով դեսպան: Նրա կինը Մալայանի անվան հիվանդանոցում է աշխատում, բժշկուհի է: Ունեն երկու զավակ: Որդին աշխատում է Կենտրոնական բանկում՝ որպես բաժնի պետ, ամուսնացած է իր կուրսեցու հետ, ով հասարակ ընտանիքից է:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի ծնողների տունը գտնվում է Ստեփանակերտի Տեղեցոնց կոչվող թաղամասում (այստեղ ժամանակին բնակություն են հաստատել Գորիսի Տեղ գյուղի բնակիչները)։ Հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը, դարբին է եղել, մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 16-ին: Մայրը վերջերս առողջական խնդիրներ ուներ, Երեւանում վիրահատվել է:

Հավելենք, որ մի հոդվածով հնարավոր չէ ներկայացնել նախագահի բոլոր հեռու-մոտիկ ընկերներին, նրա հովանավորությամբ բարձր պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց: Սերժ Սարգսյանը տարվա ընթացքում տասնյակ հարսանիքների քավոր է կանգնում, եւ բնականաբար իր բոլոր սանիկներին էլ տիրություն է անում: «Ազգուտակով պաշտոնյա» շարքի նախորդ հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ:   

Նյութի աղբյուրը ` hraparak.am

 

 

 

Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ» Ն.Փ. կողմից հրապարակայնորեն հնչեցված այն պնդումը, թե ընդդիմության ստացած բոլոր ձայները ձեռք են բերվել ընտրակաշառքի միջոցով, չի ունեցել որևէ փաստական հիմք․ Է․ ՀովհաննիսյանԱկնհայտ է, որ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով և դրանց համարժեք վճիռներ կայացնել․ Աբրահամյան Լույս չի լինելու Թանկարժեք մետաղների գները նվազել ենԱԱ-2026․ Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասինՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղելԱռաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանաԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ
Ամենադիտված