Թրամփը Քլինթոնի օգտին տրված միլիոնավոր ձայներն ապօրինի է կոչել
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միլիոնավոր ընտրողներ իր մրցակից Հիլարի Քլինթոնի օգտին ապօրինաբար են քվեարկել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Հանրապետական Թրամփն ընտրություններին հաղթել է դեմոկրատ Հիլարի Քլինթոնին՝ հավաքելով ընտրիչների 306 ձայն, ընտրվելու համար անհրաժեշտ 270-ի փոխարեն: Միաժամանակ, նա գրեթե 2 մլն քվեաթերթիկով զիջել է Քլինթոնին: Թրամփի հաղթանակը հնարավոր է դարձել քվեարկության ոչ ուղղակի համակարգի շնորհիվ, որի ընթացքում կարեւորը ընտրիչների ձայների մեծամասնությունը ստանալն է:
«Բացի այն, որ ես հաղթեցի ընտրիչների կոլեգիայի ձայներով, ես նաեւ հաղթեցի ժողովրդական քվեարկության ժամանակ, եթե հանենք այն միլիոնավոր մարդկանց ձայները, որոնք ապօրինի են քվեարկել»,- Twitter-ում գրել է Թրամփը: