ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


Արտակ Շաբոյանն ուզում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` «Երևանի գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամի չափով տուգանելու որոշումը զայրացրել է ոչ միայն գործարար համայնքին, այլև ողջ հասարակությանը, քանի որ այդպես էլ պարզ չդարձավ, թե գարեջրի շուկայում առկա կատաղի մրցակցության պայմաններում ի՞նչ չափանիշներով է հանձնաժողովն առաջնորդվել, որ եզրակացրել է, թե ընկերությունը գերիշխող դիրք է գրավում շուկայում: 
Հարցը հետաքրքրել էր նաև ՀՀ վարչապետին, ով նույնիսկ ակնարկեց այն ոլորտները, որոնք ոչ միայն գերիշխող, այլև տարիներ շարունակ մենաշնորհային դիրք են գրավում շուկայում, բայց մինչ օրս այդպես էլ որևէ անգամ չեն հայտնվել ՏՄՊՊՀ–ի խոշորացույցի տակ: Հարցն անհանգստացրել է նաև «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» (ՀԱԳՄ) նախագահությանը և կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ՝ «ՀՀ ՏՄՊՊՀ որոշման քննարկումը մեզ հիմք է տալիս պնդելու, որ այն զուրկ է բովանդակային ծանրաբեռնվածությունից, իսկ դրա որոշ դրույթներ պարզապես հակասում են շուկայի տրամաբանությանը: (…) Լուրջ տարակուսանք է առաջացնում նաև Հանձնաժողովի գործելաոճը, դրան անհրաժեշտ թափանցիկության պակասը»:
ՀԱԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով ՏՄՊՊՀ–ի գործելաոճին նշեց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչպե՞ս է պատահում, որ որոշում կայացնելուց առաջ անգամ հանձնաժողովն այդ մասին չի տեղեկացնում այն կազմակերպությանը, ում վերաբերում է տվյալ որոշումը: 
«Առավել ևս, երբ 2014–ին «Երևան գարեջուր» ընկերությունը դիմել է հանձնաժողովին և ներկայացրել այն հիմնավորումները, թե ինչու են իրենք որոշել թանկացնել իրենց արտադրանքի գինը: Բայց անցել է երկու տարի ու առանց կազմակերպությանը տեղյակ պահելու նման որոշում են կայացրել, որն անընդունելի է»,– ասաց Է. Կիրակոսյանը:
Նրա դիտարկմամբ վերջին շրջանում կազմակերպությունն անհասկանալի քայլեր է կատարում վերածվելով պատժիչ օղակի: Շուկայում առկա ապրանքատեսակների ռեալ ուսումնասիրություններ իրականացնելու և պարզելու փոխարեն, թե որ կազմակերպությունն է իրականում գերիշխող դիրք գրավում, բոլորովին այլ ճանապարհով է գնում:
«Գարեջրի շուկայում առկա մրցակցության պայմաններին դիմակայելու համար ընկերությունը պետք է ոչ թե բարձրացներ իր արտադրանքի գինը, այլ ընդհակառակը՝ իջեցներ, որպեսզի դիմանար մրցակցությանը: Բայց եթե գնացել է այդ քայլին և այն հիմնավորել է, այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ հանձնաժողովը նման որոշում է կայացրել, հասկանալի չէ»,– ասում է Է. Կիրակոսյանը: 
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» գործադիր տնօրենի խոսքով՝ թեև նոր կառավարության գործելաոճը բավականին տարբերվում է նախորդ կառավարությունների գործելաոճից և իր դիտարկմամբ դրական տեղաշարժ կա հարկային, մաքսային և այլ ոլորտներում, սակայն ՏՄՊՊՀ–ն անկախ կառույց լինելով չի ենթարկվում կառավարությանը և իր համար անհասկանալի պատճառներով սկսել է նման տարօրինակ վարքագիծ դրսևորել: 
««Երևանի գարեջուր» ընկերությունը ինտերնետից է իմացել, որ ՏՄՊՊՀ–ն նման որոշում է կայացրել, բայց ինչպե՞ս կարելի է կազմակերպությանը 110 մլն դրամի չափով տուգանելու որոշում կայացնել ու այդ մասին չտեղեկացնել ընկերությանը: Իհարկե, կան դատական մարմիններ և որոշումն անպայման կբողոքարկվի, բայց չի կարելի նման ձևով հարվածել ընկերության գործարար հեղինակությանը»,– ասում է Է. Կիրակոսյանը: 
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը» հույս է հայտնում, որ հանձնաժողովը կկասեցնի որոշման ընդունումը և կձեռնարկի մասնագիտական թափանցիկ քննարկումներ՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Դեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ
Ամենադիտված