«Շիրակը» Երեւանում հաղթեց «Փյունիկին»
ՍպորտԵրեւանի «Փյունիկի» եւ Գյումրիի «Շիրակի» միջեւ խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 16-րդ տուրը: Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կայացած խաղում գյումրեցիներն արտագնա հաղթանակ տարան 2:0 հաշվով եւ 31 միավորով ամրապնդվեցին առաջին տեղում: «Շիրակից» դուբլի հեղինակ դարձավ «Փյունիկի» նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանը:
«Փյունիկն» ունի 26 միավոր ու մեկ խաղ պակաս անցկացրած «Ալաշկերտի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը:
Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր
«Փյունիկ» - «Շիրակ»՝ 0:2
Վիուլեն Այվազյան, 11, 71
Նոյեմբերի 27
«Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ»՝ 15:00-ին
«Արարատ» - «Բանանց»՝ 16:00
Ֆոտո՝ «Շիրակի» մամուլի ծառայություն