Կանադայում լրատվական հաղորդումն առաջին անգամ հիջաբով հաղորդավարուհի է վարել
ՄիջազգայինՄուսուլման Գինելա Մասսան դարձել է կանադական հեռաուստատեսության լրատվական հաղորդման առաջին հաղորդավարուհին, որը էկրանին է հայտնվել հիջաբով, հայտնում է Associated Press–ը։
Հայտնում են, որ 29-ամյա լրագրողուհին հայտնվել էր հիջաբով CityNews լրատվական ալիքի եթերում։ Իսկ հեռուստաեթերից հետո նա իր «Թվիթերում» գրել է «Այսօր ինձ համար կարեւոր օր է։ Չեմ կարծում, թե հիջաբով կին երբեւե Կանադայում լրատվական հաղորդում է վարել։
Նա նշել է, որ հիմնականում դրական արձագանքներ է ստանում, չնայած եղել են նաեւ բացասական մեկնաբանություններ։
Մասսայի խոսքով, նրա ամերիկացի մուսուլման գործընկերուհիները խնդիրների են բախվում, երբ ուզում են եթեր դուրս գալով հիջաբով ու ստիպված են լինում աշխատել կադրի ետեւում։
«Նրանց ասում են, որ դա անհնար է։ Ափսոս, որ նախապաշարմունքների պատճառով նրանց թույլ չեն տալիս զարգանալ»,- ասել է հեռուստահաղորդավարուհին։