Պատահար՝ Իջևան–Երևան ավտոճանապարհին
Ուշադրության կենտրոնումՆոյեմբերի 25-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան–Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում՝ «Մարմար» ռեստորանին հարակից տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen Vento» մակնիշի 35 CP 169 պ/հ (վարորդ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել Ա.Ս.-ին պատկանող ավտոմեքենան: