Իրանի լրատվամիջոցները հայտնել են միլիարդատեր Զանջանիի մահապատիժը չեղարկելու մասին
ՄիջազգայինԻրանի գերագույն դատարանը չեղարկել է միլիարդատեր Բաբաք Զանջանիի մահվան դատավճիռը: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը:
Զանջանին կալանավորվել էր նավթի վաճառքի հետ կապված կոռուպցիոն գործունեության համար: Մարտի սկզբին դատարանը Զանջանիի նկատմամբ վճիռ էր կայացրել: Դրանից հետո նրա փաստաբանը դատավճռի բողոքարկմամբ դատարան էր դիմել: Ըստ որում՝ Mizan գործակալությունը նշել է, որ նրա գործով վճիռը վերջնական չէ:
Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ իրանցի խոշոր գործարար Բաբաք Զանջանին, որը դրամական միջոցներ է տնօրինում Թուրքիայում, ԱՄԷ-ում, Մալայզիայում, ձերբակալվել է նավթի վաճառքի գործարքների կազմակերպմամբ պետական միջոցների յուրացման կասկածանքով: 2012 թվականին Զանջանին ներառվել էր ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակի մեջ՝ Թեհրանի դեմ պատժամիջոցների խախտմամբ պայմանավորված: