Թեհրանում մտահոգված են Բաքվի ու Թել Ավիվի մերձեցումով
ՄիջազգայինԻրանցիներին շատ է մտահոգում վերջին ժամանակները Ադրբեջանի ու Իսրայելի մերձեցումը։ Այս մասին haqqin.az–ին հայտնել է Իրանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչ, նախագահի խորհրդական Ալի Ասկար Սոլթանիեն։
«Մենք բազմիցս ձեր երկրի ներկայացուցիչներին հայտնել ենք մեր մտահոգությունն այս առթիվ։ Բոլորը գիտեն, որ Իսրայելը ձգտում է ոչնչացնել Իրանը, իսկ Իրանի ժողովուրդը, ըստ էության, դարձել է նրա թշնամին։ Եվ Ադրբեջանը պետք է հաշվի առնի մեր մտավախությունները»,- նշել է նա։
Այդուհանդերձ, Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը համարում է, որ Թեհրանի ու Երեւանի լավ հարաբերությունները Բաքվի շահերից են բխում, դրա համար էլ Իրանի իշխանությունները անհրաժեշտ չեն համարում Ադրբեջանի ու Երեւանի հարաբերություններին միջամտելը։
Ռուսաստան- Իրան- Ադրբեջան եռակողմ ձեւաչափը նա բնութագրել է որպես հազվագյուտ՝ համարելով, որ այդ ձեւաչափը կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։