Մահացել է Ֆիդել Կաստրոն
HeaderԻննսուն տարեկանում մահացել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»՝ վկայակոչելով Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոյին:
Ֆիդել Կաստրոյի մահվան մասին հայտնել է նաեւ Կուբայի հեռուստատեսությունը:
Կուբայի պետական եւ քաղաքական գործիչ Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգում։ 1976 թվականի դեկտեմբերից՝ 30 տարի շարունակ, նա եղել է Կուբայի պետական խորհրդի, նաեւ Նախարարների խորհրդի նախագահը: Նա եղել է նաեւ Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը եւ Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։
Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել է իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։