Բեռլինը կոչ է անում զերծ մնալ ԵՄ–ի եւ Թուրքիայի միջեւ կոնֆլիկտի սրացումից
ՄիջազգայինԲեռլինը նախազգուշացնում է զերծ մնալ ԵՄ–ի եւ Թուրքիայի միջեւ կոնֆլիկտի սրացումից։ «Երկու կողմերի սպառնալիքներն էլ չեն օգնի առաջ շարժվելուն»,– ասել է Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Ուլրիկե Դեմմերը, փոխանցում է DW–ն։
Նրա խոսքով՝ բարդ իրադրությունից դուրս գալու համար պետք է խոսել միմյանց հետ։ Դեմմերը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը ԵՄ–ի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիրն ընդհանուր հաջողություն է համարում, իսկ դրա իրականացման մեջ շահագրգռված են բոլոր կողմերը։
Նախօրեին Եվրախորհրդարանը քվեարկել էր բանաձեւի կողմին, որով Եվրահանձնաժողովին կոչ էր անում սառեցնել Թուրքիայի հետ բանակցությունները եւ հաստատել բանակցությունների ավտոմատ դադարեցման մասին, եթե Անկարան վերականգնի մահապատիժը։