Ինչ սպասել Կարմիր աքաղաղի տարուց
LifeՉինական օրացույցի համաձայն ամեն տարին իր կենդանին ունի, որն այդ տարվան փոխանցում է իր բնավորությունը և գույնը:
2017 թվականի խորհրդանիշ կենդանին Կարմիր աքաղաղն է: Նա կռվարար բնավորություն ունի, սիրում է մշտապես ուշադրության կենտրոնում լինել ու վառ արտահայտված լիդերական հակումներ ունի: Նրա գույնը կարմիրն է, իսկ խորհրդանիշը կրակը: Սա նշանակում է, որ այս տարի լավ կլինի կարմիր, նարնջագույն կամ դեղին գույնի հագուստն ավելի հաճախ կրել:
godzagodom.com-ը գրում է, որ Կարմիր աքաղաղը գնահատում է ընտանեկան արժեքները: Նա նվիրված է և չի սիրում դավաճանությունը: Այս տարին բարեհաջող է ամուսնությունների և երեխա ունենալու համար:
2017 թվականի ընթացքում ձեր բնակարանը կրակոտ գույներով լցրեք՝ կարմիր, նարնջագույն, սև, մուգ դեղին, սպիտակ և այլն: Գոհացրեք աքաղաղին ու նա ձեր տարին անմոռանալի կդարձնի: