Իրանում գնացքների բախումից զոհերի թիվը կարող է հասնել 40–ի
ՄիջազգայինԻրանում գնացքների բախումից զոհերի թիվը կարող է հասնել 40–ի։ Այս մասին ԻՐՆԱ–ին հայտնել է Կարմիր մահիկի նախագահ Ալի Յահայեն։
Նրա խոսքով՝ զոհվածների թիվը կարող է հասնել 40-ի, վիրավորները մոտ 100–ն են։ Նրա խոսքով՝ վթարը մեծամասշտաբ է, եւ ներկայումս զոհերի թիվը տատանվում է 30-40–ի սահմաններում։ Որոշ ուղեւորներ ուղղակի ողջ–ողջ այրվել են, այնպես որ այս պահին դժվար է հայտնել զոհերի կոնկրետ թիվը։