Իսպանիան միջազգային հետախուզում է սկսել ուկրաինացի գազային մագնատ Դմիտրի Ֆիրտաշի դեմ
ՄիջազգայինԻսպանիայի հակակոռուպցիոն դատախազությունը միջազգային հետախուզում է սկսել ուկրաինացի գազային մագնատ Դմիտրի Ֆիրտաշի դեմ, որին կասկածում են խոշոր փողերի լվացման մեջ։
Ֆիրտաշը հետախուզվում է Ուկրաինայի եւս 2 քաղաքացու հետ, DW–ին հայտնել է դատախազության ներկայացուցիչը։ Այդ անձանց ազգանունները տալ նա հրաժարվել է եւ նշել, որ ձերբակալվել են նաեւ Ֆիրտաշի 5 հանցակիցները, որոնք զբաղվում էին ուկրաինացի օլիգարխի կապիտալի լվացմամբ։ Նրանց թվում է հայտնի իսպանացի փաստաբան Անտոնիո դե Ֆորտունին։
Դատախազության տվյալներով՝ այդ մարդիկ Ֆիրտաշի համար օֆշորային ընկերություններ էին ստեղծել Պանամայում, թեպետ կապիտալի որոշ մասը կուտակվում էր Իսպանիայում։