Բեռլին. ԵՄ-ին եւ Թուրքիային միգրացիոն համաձայնագրին հետեւելու ենթատեքստում ընդհանուր շահեր են կապում
ՄիջազգայինԵՄ-ին եւ Թուրքիային միգրանտների վերաբերյալ համաձայնագրին հետեւելու ենթատեքստում ընդհանուր շահեր են կապում: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սավսան Չեբլին:
Նրա խոսքով՝ փաստերը վկայում են, որ երկու կողմն էլ շահագրգռված է համաձայնագրին հետեւելու հարցում: «Մենք հույս ունենք, որ դա այդպես էլ կմնա՝ ելնելով կողմերի շահերից»,- ասել է նա:
News.am-ը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրոպա մեկնել ցանկացող միգրանտների համար սահմանները բացել, եթե Եվրամությունը շարունակի նույն ոգով գործել՝ նկատի ունենալով Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները սառեցնել հրահանգող Եվրախորհրդարանի բանաձեւը: