Պեսկով. Մինչ դատավճիռը չի կարելի Ուլյուկաեւին կոռուպցիոներ համարել
ՄիջազգայինՄինչ դատավճիռը չի կարելի էկոնոմիկայի նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին կոռուպցիոներ համարել, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է Ուլյուկաեւին՝ մինչ դատավճիռը նրա դեպքը չի կարելի վերագրել կոռուպցիայի կարգին: Ցանկանում եմ եւս մեկ անգամ կրկնել՝ մինչեւ դատավճիռը ոչ մի մարդու, տվյալ դեպքում հատկապես նախկին նախարարին չի կարելի կոռուպցիոներ անվանել»,- ասել է նա:
Ըստ որում՝ Պեսկովն ընդգծել է, որ հենվելով ֆինանսական վերլուծված դեպքերի վրա, կարելի է ասել, որ «կոռուպցիայի դեմ պայքարը պլանային եւ նպատակաուղղված ընթացք ունի եւ ամենատարբեր մակարդակներով»: