Ճապոնիան վրդովված է ՌԴ գործողություններից
ՄիջազգայինՃապոնիան Ռուսաստանին հայտնել է, որ անընդունելի է համարում Կուրիլյան կղզիներում հրթիռային համալիրներ տեղակայելը։ Այս մասին լրագրողներին ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք վճռականորեն բողոք ենք հայտնել՝ ասելով, որ դա անընդունելի է»,– ասել է Սուգան։ Նրա խոսքով՝ ռուսական կողմին բողոքը հայտնել են նոյեմբերի 24-ին դիվանագիտական աղբյուրներով։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ ԱԳ նախարար Ֆումիոն Կիսիդան հաստատել են, որ Տոկիոն Ռուսաստանին բողոք է հայտնել։