Մոսկվան Միսկի համաձայնագրերով առաջընթացի բացակայության պատասխանատվությունը Կիեւի վրա է դրել
ՄիջազգայինՄինսկի համաձայնագրերի իրագործումը եւ Ուկրաինայի հարցով շփման խմբի աշխատանքը արգելակված են, որի համար պատասխանատվությունը Կիեւն է կրում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հատարարել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում՝ կապված նոյեմբերի 29-ին Մինսկում «նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման հետ:
«Ներուկրաինական հարցի կարգավորման գործընթացը միանգամայն բարդ է ընթանում: Լիակատար ծավալով գործնական մարմնավորում չեն ստանում ոչ միայն 2015 թվականի փետրվարի 12-ի միջոցառումների մինսկյան համալիրի դրույթները, այլեւ «նորմանդական ձեւաչափով, այդ թվում՝ բարձր մակարդակով, ձեռք բերված համաձայնությունները, որոնք կոչված են նպաստելու Ուկրաինայի սրագույն ճգնաժամի արագ կարգավորմանը հասնելուն: Արգելակվել է շփման խմբի եւ նրա մասնագիտական ենթախմբերի աշխատանքը: Դրա համար պատասխանատվություն են կրում Ուկրաինայի իշխանությունները, որոնք բացահայտ խոչընդոտում են մինսկյան համաձայնագրերի կատարմանը»,- նշված է մեկնաբանության մեջ: