Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին Կուրիլներում հրթիռների տեղակայման առիթով
ՄիջազգայինՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Կուրիլյան հարավային կղզիներում հրթիռային համակարգերի տեղակայման հետ կապված: ՌԻԱ Նովոստիիփոխանցամբ՝ այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան:
«Հուսով եմ՝ հասկանում եք, որ մենք բողոք ենք հայտնել»,- երկրի խորհրդարանի Ստորին պալատի անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է Կիսիդան:
Ավելի վաղ վարչապետ Սինձո Աբեն հաղորդել էր, որ Տոկիոն «դիվանագիտական ուղիներով իր ափսոսանքն է փոխանցել»:
Ռուսաստանի ԱԳՆ-ում էլ հաղորդել են, որ Կուրիլյան կղզիներում հրթիռային համալիրների տեղակայումը պլանային բնույթ է կրում եւ ուղղված է երկրի պաշտպանունակության ամրապնդմանը: