Իրավական խորհրդատու
Ուշադրության կենտրոնումՀարց – Ինչպե՞ս է տեղի ունենում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասի անցումը ընկերության մասնակից քաղաքացիների ժառանգներին:
Պատասխան – Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասերն անցնում են ընկերության մասնակից քաղաքացիների ժառանգներին և իրավաբանական անձանց իրավահաջորդներին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ, որ նման անցումը թույլատրվում է միայն ընկերության մնացած մասնակիցների համաձայնությամբ:
Հարց – Ինձ պատկանող բնակարանը անցած տարի հանձնել եմ վարձով: Այս տարվա հունիս ամսին վարձակալության ժամկետը լրացել է, սակայն վարձակալը բնակարանն ազատել է 3 ամիս հետո ու հրաժարվում է այդ ամիսների համար վարձ մուծել: Իրավունք ունե՞մ ես այդ ամիսների գումարը պահանջել:
Պատասխան – Այո, իրավունք ունեք: Մասնավորապես, եթե վարձակալության պայմանագրի դադարեցման դեպքում վարձակալը վարձակալած գույքը վարձատուին վերադարձրել է ժամկետի խախտմամբ, ապա վարձատուն իրավունք ունի վարձավճար պահանջել ամբողջ ժամկետի համար: