«Մերսեդես»-ը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը. Կա վիրավոր
Ուշադրության կենտրոնումՆոյեմբերի 23-ին, ժամը 6.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Էջմիածնի Մ. Մաշտոցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն: