Հայաստանը եւս մի քիչ կվճարի Ռուսաստանից պաշտպանական վարկի մասով
ՄիջազգայինՌուսաստանից պաշտպանական արտահանման վարկի համաֆինանսավորման շրջանակում Հայաստանը եւս մի փոքր գումար կվճարի: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերիկ 24-ի նիստում: Պայմանագրերում եւս 263.3 հազար ռուբլու կամ 2.1 մլն դրամի համաֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել:
Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» պայմանագիրը Երեւանում ստորագրվել է հունիսի 26-ին: Վարկի գումարը 200 մլն դոլար է, որը տրամադրվում է 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով (միայն տոկոսադրույքի վճարում) եւ հիմնական գումարի՝ 10 տարի մարման ժամկետով, մեղմ պայմաններով: