Տոկիոյում 54 տարվա մեջ առաջին անգամ նոյեմբերին ձյուն է տեղում
ՄիջազգայինՃապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 54 տարվա մեջ առաջին անգամ նոյեմբերին ձյուն է տեղում, հայտնում է NHK հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ առաջին նոյեմբերյան ձյունը տեղացել է քաղաքի կենտրոնում։ Ձյուն է տեղացել նաեւ Յոկոհամա, Կոֆու, Ցցունոմիա, Մաեբասի եւ Միտո քաղաքներում։
Օդերեւութաբանների կարծիքով մինչեւ ուրբաթ առավոտյան Տոկիոյում կարող է 2 սմ ձյուն տեղալ, ինչը կարող է հանգեցնել տրանսպորտային իրավիճակի վատթարացմանը։