Պակիստանը հայտարարել է հնդկական կողմի գնդակոծման հետեւանքով 11 խաղաղ բնակիչների զոհվելու մասին
ՄիջազգայինՀնդկաստանի կողմից Քաշմիրում մարդատար ավտոբուս է հրետակոծվել, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 11 մարդ: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտնել է The Hindustan Times-ը՝ վկայակոչելով Պակիստանի իշխանություններին:
Նյու Դելին գնդակոծության փաստը հաստատել է, բայց ճշտել է, որ հնդկական հրետանին միայն պատասխանել է պակիստանյան կողմից բացված կրակին:
Վերջին ամսվա ընթացքում սա իրադրության արդեն առաջին սրումը չէ կողմերի միջեւ: Նոյեմբերի 14-ին պակիստանցի յոթ զինվորներ էին զոհվել Քաշմիրի հսկիչ կետում հնդկական կողմի հրետակոծման հետեւանքով: