ԱՄՆ-ում ավտոբուսի վարորդը վթարից առաջ երեխաներին հարցրել է, արդյո՞ք պատրաստ են մեռնել
ՄիջազգայինԱմերիկյան Թենեսի նահանգի Չատանուգա քաղաքում վթարի ենթարկված դպրոցական ավտոբուսի վարորդը պատահարից առաջ ուղեւորներին հարցրել է, արդյո՞ք պատրաստ են մահվան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով CBS հեռուստաալիքը:
Ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել ավտոբուսի 24-ամյա վարորդ Ջոնթոնի Ուոքերին: Նրան կասկածում են տրանսպորտային միջոցն անպատասխանատու վարելու եւ երթեւեկության կանոնները խախտելու մեջ, որը հանգեցրել է մարդկանց մահվան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վթարի հետեւանքով 6 մարդ է զոհվել, եւս 22-ը վիրավոր է: Ավտոբուսում 35 երեխա է եղել, որոնցից ամենամեծերը՝ 5-րդ դասարանցի: